211652_close_icon
views-count1771 դիտում article-date 13:10 17-01-2019

Գեղամ Գևորգյանը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը և նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Ջուլիա Քլոքների հրավերով մեկնել են Բեռլին մասնակցելու Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ֆորումն այս տարի անցկացվում է «Գյուղատնտեսությունը վերածվում է թվայինի. խելացի լուծումներ ապագայի գյուղատնտեսության համար» խորագրի ներքո: Ֆորումի շրջանակում հունվարի 19-ին տեղի կունենա գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 11-րդ համաժողովը, որին կնախորդի ԳԴՀ դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը մասնակից նախարարների հետ: Նախարարի պաշտոնակատարը կմասնակցի նաև «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության հեղինակավոր ցուցահանդեսի բացման արարողությանը։

Նմանատիպ նյութեր