211652_close_icon
views-count2952 դիտում article-date 11:39 17-01-2019

Պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահել Ադրբեջանում հայ գերիների հարցը. Նաիրա Զոհրաբյան

Ադրբեջանում գերեվարված հայերի հարցը պետք է պահել մշտական ուշադրության կենտրոնում: Այս մաին այսօր՝ հունվարի 17-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: «Այս պահին Ադրբեջանում ունենք 4 հայ պատանդ: Նրանցից երկուսը ՀՀ քաղաքացիներ են, մեկը՝ Արցախի, մեկն էլ՝ Ռուսաստանի: Եթե ասեմ, որ մենք շատ լուրջ գործիքակազմ ունենք այս հարցում, ճիշտ չի լինի: Հարցի ավելորդ հանրայնացումը հաճախ հանգեցնում է ոչ ցանկալի հետևանքների: Մենք ընդամենը պետք է պարբերաբար մեր ուշադրության տակ պահենք այս խնդիրը, և փորձենք պատկան մարմիններից՝ Կարմիր խաչից պարբերաբար տեղեկություններ ստանալ, առանց ավելորդ աղմուկ բարձրացնելու»,- ասաց Զոհրաբյանը: Հանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածուն նշեց, որ իր ընտրվելու դեպքում հանձնաժողովը շարունակելու է ակտիվորեն աշխատել նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Նմանատիպ նյութեր