211652_close_icon
views-count75696 դիտում article-date 18:33 16-01-2019

Առողջ դատողություն ունեցող մարդը կգնահատի Շիրակի մարզի ճանապարհային ոստիկանի, հրշեջ-փրկարարի և չինական ընկերության մարդասիրական աշխատանքները. նրանք օգնության հասան ձնաբքի տակ հայտնված քաղաքացիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 16-ին, գրեթե մի քանի ժամ շարունակ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները ՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, տեսուչներ Ավետիք Քալաշյանի, Թելման Գրիգորյանի և «Սինոհիդրո Քորփորեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ չինական ընկերության աշխատակիցներով՝ նշված ընկերության աշխատակից Աշոտ Ռեվազյանի գլխավորությամբ և Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության Մարալիկի հրշեջ-փրկարարները 3 տասնյակից ավելի տրանսպորտային միջոցներ են դուրս բերել Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Լանջիկի հատվածից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ ձնաբուքը վայրկյանների ընթացքում փակում էր ճանապարհը, իսկ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկաներով հեռացնում էին ձյունը: Ճանապարհային ոստիկանները, փրկարարներն ու «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության մի քանի աշխատակիցներ էլ «քարշակի դեր էին կատարում», ձնաբքի տակ հայտնված ավտոմեքենաները մեծ դժվարությամբ դուրս էին բերում: Այդ աշխատանքները տևել են մինչև գիշերը ժամը 04:30-ն ընկած ժամանակահատվածը և շնորհիվ աշխատանքներին մասնակցած անձանց ոչ մի ճանապարհատրանսպորտային պատահար տեղի չի ունեցել: Վերջին ժամանակներում որոշ ֆեյսբուքյան վայ օգտատերեր, ըստ մեր տեղեկությունների՝ մեծ մասը կեղծ, ամպագոռգոռ հայտարարություններ են տարածում, թե ճանապարհային ոստիկանները պարապուրդի են մատնված և ոչինչ չեն ձեռնարկում վարորդների անվտագությունն ապահովելու համար, մինչդեռ երեկ եթե նշված ստատուսները գրողները լինեին Լանջիկում, իրենց աչքով կտեսնեին, թե ինչպիսի դժվար ու վտանգավոր աշխատանքեր կատարելու շնորհիվ ճանապարհային ոստիկանները, Մարալիկի փրկարարները, «Սինոհիդրո» ընկերության աշխատակիցները շատ դեպքերում սառույցի պատճառով վայր ընկնելով՝ անօգնական վարորդներին ու քաղաքացիներին օգնության ձեռք էին մեկնում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ չինական ընկերությունը զբաղվում է ճանապարհաշինարարական աշխատանքներով , այս պահին էլ կառուցում է Հյուսիս-Հարավ նոր ճանապարհը և սպասարկում է նաև այդ հատվածը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր