211652_close_icon
views-count3632 դիտում article-date 11:52 16-01-2019

Ռոստովի մարզում հայկական զբոսայգի կբացվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Շահումյանովսկի խուտորի (ագարակներից բաղկացած բնակավայր) կենտրոնում մեծ այգի կկառուցվի, այդ մասին գրում է privet-rostov.ru կայքը: Այգու կառուցման համար հատկացվել է 4 հեկտար տարածք: Քանի որ խուտորի բնակչության մեծ մասը հայեր են, զբոսայգին նախագծվել է՝ հաշվի առնելով հայ ժողովրդի ազգային և մշակութային առանձնահատկությունները: Զբոսայգու կենտրոնական ճանապարհը կտանի դեպի հայկական եկեղեցի: Այնտեղ հավերժության նշանով շատրվան կտեղադրվի, իսկ գարնանն այգում կարմրատերև թփեր կծաղկեն: Այգին բաժանված կլինի մասերի՝ ակտիվ և պասիվ հանգստի համար: Նշվում է, որ այգու կառուցման առաջին փուլը կավարտվի 2019 թվականի վերջին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր