211652_close_icon
views-count40685 դիտում article-date 12:33 16-01-2019

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mitsubishi-ն, ВАЗ 21230-ը և ВАЗ 212-ը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Գյումրի-Ամասիա ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի բնակիչ՝ 22-ամյա Մարատ Թորոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 04 ԼԼ 191 համարանիշի, Շիրակի մարզի Գտաշեն գյուղի բնակիչ՝ 57-ամյա Հովհաննես Մինասյանի վարած ВАЗ 21230 մակնիշի 35 ԼT 003 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Անի Վարդանյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 50 MM 770 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Նիվան կողաշրջվել է։ Վթարի հետևանքով Մ. Թորոսյանը, Ա. Վարդանյանը, ВАЗ 21230-ի ուղևոր՝ Գյումրիի բնակիչ, 55-ամյա Սուսաննա Թորոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մինասյանի գլխավորությամբ։ Վթարից ժամեր անց Գյումրիի բժշկական կենտրոն է դիմել Գտաշեն գյուղի բնակիչ՝57-ամյա Հովհաննես Մինասյանը, ով հայտնել է, որ կրծքավանդակի շրջանում ցավեր է ստացեկ նշված ավտովթարից և ինքը եղել է ВАЗ 21230-ի ուղևորը։ Փաստի առթիվ Ախուրյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր