211652_close_icon
views-count3524 դիտում article-date 11:39 16-01-2019

Քրդական լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանի նոր ԱԺ-ի առաջին նիստին

Քրդական ANF գործակալությունն անդրադարձել է Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին՝ շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ խորհրդարանի առաջին նիստը վարել է Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը: Նշվում է, որ Կնյազ Հասանովը վարել է Հայաստանի 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, որը ձևավորվել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Քրդական գործակալությունն ընդգծում է, որ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ընտրություններից հետո Ազգային ժողովի առաջին նիստը վարում է տարիքով ամենամեծ պատգամավորը, իսկ Կնյազ Հասանովը Հայաստանի նոր խորհրդարանի ամենատարեց պատգամավորն է: Գործակալությունը նաև անդրադարձել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի ընտրության քվեարկությանը՝ նշելով, որ Հայաստանի ԱԺ նախագահ է ընտրվել Արարատ Միրզոյանը: Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կայացել է հունվարի 14-ին: Առաջին նիստը վարել է ՀՀ-ում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը՝ որպես ամենատարեց պատգամավոր:

Նմանատիպ նյութեր