211652_close_icon
views-count4266 դիտում article-date 11:00 16-01-2019

Նիկոլը Դե Գոլը չի, Արցախն էլ Ալժիր չի. Ստեփան Դանիելյան

Եթե պարզվի, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլդար Մամեդյարովը քննարկում են Արցախի կարգավիճակի հարցը, ապա դա նշանակում է, որ իշխող ուժն ընտրություններից առաջ խաբել է ընտրողներին: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Նրա ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև. «Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի նախընտրական թեզն այն էր, որ Հայաստանը Արցախի անունից չի բանակցելու: Այդ թեզը հաշվի առնելով են շատ ընտրողներ կատարել իրենց ընտրությունը: Հիմա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները շարունակում են բանակցությունները, քննարկում են Արցախի խնդիրը: Ինչ են քննարկում, անհասկանալի է: Եթե պարզվի, որ քննարկվում է Արցախի կարգավիճակի հարցը, ապա դա նշանակում է, որ իշխող ուժը ընտրություններից առաջ խաբել է ընտրողներին: Եթե գործող իշխանությունն Արցախի խնդրում փոխի իր դիրքորոշումը, ապա պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, որի ժամանակ այդ նոր թեզով գնա ընտրություններին: Հանրաքվեյով տակից դուրս գալ չի ստացվի, դա այն հարցը չի: Արցախի հարցն իր նշանակությամբ մյուս չկատարված բազմաթիվ խոստումներից (Ընտրական Օրենսգիրք, Կուսակցությունների մասին օրենք, Սահմանադրության փոփոխություններ, ԵԱՏՄ-ից դուրս գալ, Կուտակային, բյուջեն գողացված փողերով լցնելը և այլն, և այլ, և այլն ...) տարբերվում է: Այս հարցում չեն կարող ասել, որ իրավիճակ է փոխվել: Հ.Գ. 1. Ժամանակի Դե Գոլը խաբել է ֆրանսիացիներին՝ ընտրություններից առաջ խոստանալով, որ Ֆրանսիան Ալժիրից դուրս չի գալու, սակայն ընտրություններում հաղթելուց հետո արեց հակառակը: Ուրեմն, Նիկոլը Դե Գոլը չի, Արցախն էլ Ալժիր չի: Չի ստացվի: Հ.Գ. Իմիջիայլոց սկզբունքորեն «Արցախ» անվանումը չի օգտագործում, ասում է Ղարաբաղ, այսինքն՝ չի ընդունում Արցախի խորհրդարանի կամարտահայտությունը: Այսինքն՝ արդեն իսկ հրաժարվում է իր այն թեզից, որ կհարգի Արցախի ժողովրդի որոշումը»: Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանի և Էլդար Մամեդյարովի հանդիպումը նախատեսված է այսօր:

Նմանատիպ նյութեր