211652_close_icon
views-count3298 դիտում article-date 09:38 16-01-2019

Մանդարինի դեֆիցիտ է. պատճառը ԵԱՏՄ կանոնակարգերն են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի ներքին շուկայում այս օրերին դժվարությամբ կարող ենք գտ­նել մանդարին: Որոշ խանութներում վաճառքի մանդարին չկա, իսկ այն խանութները, որոնք վաճառում են, վաճառում են բարձր գնով՝ 450-500 դրամով: Խոսքը մանր չափի մանդա­րինի մասին է, որն Ամանորից առաջ բազմաթիվ քաղաքացիներ կարողա­նում էին Հայաստան ներկրել: Ի դեպ, նկատենք, որ այդ օրերին մանդարինի գինը Հայաստանում կազմում էր 200- 250 դրամ: Ստեղծված իրավիճակի պատճառը ԵԱՏՄ կանոնակարգերն են: Ինչպես հայտնի է, այս հունվարից առանց մաքսատուրքերի ու հարկե­րի վճարման ներմուծվող ապրանքնե­րի արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Այսինքն՝ քաղաքացիները կարող են իրենց հետ ունենալ մինչև 25 կգ քաշով անձնական օգտագործման ուղեբեռ, որի ար­ժեքը չպետք է գերազանցի 500 եվրոն: Սա Եվրասիական տնտեսական հանձ­նաժողովի որոշմամբ է պայմանավոր­ված: Տեղեկացնենք, որ այս որոշումից հիմնականում դժգոհում են այն մար­դիկ, որոնք մանր բիզնեսով են զբաղ­վում: Նախկինում եթե մի քանի հոգով կարողանում էին յուրաքանչյուրը 50 կգ ուղեբեռ անցկացնել, ապա հիմա 25 կգ-ի դեպքում դա եկամտաբեր չէ: Որոշ մասնագետների խոսքերով՝ առայժմ սա ազդեցություն է ունեցել մանդարինի շուկայի վրա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր