211652_close_icon
views-count16865 դիտում article-date 22:46 15-01-2019

Ավտովթար Վանաձորում. «Վանաձոր Քիմպրոմ»-ի հերթափոխի պետը Volkswagen-ով բախվել է հաստաբուն ծառին. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 33-ամյա Նվեր Դալլաքյանը իր վարած Volkswagen Vento մակնիշի LM 611 ML համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքում՝ Ուսանողական 2 հասցեի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ բախվել հաստաբուն ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Դալլաքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Արայիկ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ն. Դալլաքյանն աշխատում է «Վանաձոր Քիմպրոմ» -ում՝ որպես հերթափոխի պետ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր