211652_close_icon
views-count3153 դիտում article-date 19:28 15-01-2019

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Հունվարի 15-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համար, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում և Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b] Լարսի մասին[/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Նմանատիպ նյութեր