1449 դիտում
16:48 15-01-2019
Հայկական բիզնեսն աշխարհում ամենուր է, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է. Արմեն Սարգսյան
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հունվարի 15-ին հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Սուլթան Ալ-Ջաբերի հետ՝ քննարկելու տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները։
Ինչպես տեղեկացրեցին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը թեև փոքր երկիր է, բայց հայերը գլոբալ և սերտորեն փոխկապակցված ազգ են: Եվ երբ ինքը, որպես նախագահ, խոսում է համագործակցության մասին՝ նկատի ունի ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, որովհետև հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է։
Զրուցակիցները պայմանավորվել են, որ որպես առաջին քայլ, ԱՄԷ-ից պատվիրակություն այցելի Հայաստան՝ հնարավորություններին տեղում ծանոթանալու, քննարկումներ ունենալու և եղած առաջարկները գործնական հիմքերի վրա դնելու համար։
Նմանատիպ նյութեր
482 դիտում
15:09 21-01-2023
Երևանի և Թեհրանի միջև հաստատված հարաբերությունների ներուժը զարգացման մեծ հեռանկար ունի. Հրաչյա Սարգսյան
Այս բաժնից
310 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո
298 դիտում
18:38 24-04-2024
Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
361 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր