211652_close_icon
views-count32061 դիտում article-date 12:24 15-01-2019

Երևանի բնակելի տներում հրդեհի պատճառը եղել է էլեկտրական հոսանքի կարճ միացումը. արդյո՞ք էլեկտրոցանցը կփոխհատուցի վնասը. ՖՈՏՈՌԵՊՈՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 14-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է փորձաքննության եզրակացության պատասխանը, թե ինչ պայմաններում է հունվարի 3-ին տեղի ունեցել խոշոր հրդեհը Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքի 56 և 54/2 բնակելի տներում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ տների տանիքների ծածկերն այրվել են էլեկտրական հոսանքի կարճ միացման հետևանքով։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/03/1114238/?fbclid=IwAR0PIsRH0cK5tgjZBNL_qKC-VKONMhP6LmTE_GdlfdSDBWvVEk0PIj3JQr8]հայտնել[/url] էր ֆոտոլրագրողը, հունվարի 3-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ից 05:30-ն ընկած ժամանակահատվածում խոշոր հրդեհ էր բռնկվել Կենտրոն վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Կոզերն թաղամասի մի քանի տների տանիքներում: Կրակը վայրկյանների ընթացքում տարածվել էր և վնասել 58/1, 56, 54 տները: Մինչև հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել էին բնակիչները, սակայն անզոր էին եղել կրակը շուտ մարելու: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային, սակայն բնակիչները հայտնվել էին բաց երկնքի տակ, իսկ ներսում գտնվող կենցաղային իրերը և ողջ գույքը մեծամասամբ վերածվել էր մոխրակույտի: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասել էին. «Էս խնդիրը տարիներ շարունակ եղել է: Կրակի պատճառը էլեկտրացանցի վայ-չինովնիկների փնթի ձևի աշխատանքն է: Մեռանք ասելով, որ այդ էլեկտրալարերը պետք է ճիշտ ձևի մոնտաժեն, ամեն տան վրայով էնքան լար է անցնում, որ ասես սարդոստայն լինի: Մի թեթե քամի է լինում, լարերը կպնում են իրար ու հրդեհն ապահոված է: Մի քանի օր առաջ էլ էր այդ պատուհաս դարձած լարերի պատճառով հայ-հայ կրակ էր կպնելու, բայց լավ է, թաղի բնակիչները շուտ նկատեցին ու դեմն առան: Չկա երաշխիք, որ նույն վիճակը նորից չի կրկնվի, քանի որ էս թաղամասում տեղադրված բոլոր էլեկտրասյուները պատրաստի ռումբ են մեր գլխին: Դրա դեմը «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը գոնե այս դեպքից հետո առնի, միջոցներ ձեռնարկեն, ու պատուհաս դարձած լարերը վերացնեն: Իսկ դրա հնարավորությունները «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունն ունի»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր