211652_close_icon
views-count7290 դիտում article-date 10:03 15-01-2019

131 կողմ, 1 անվավեր․ ինչ է նշվել միակ անվավեր քվեաթերթիկի վրա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ խորհրդարանի պատմության մեջ երեկ առաջին անգամ ԱԺ նախագահն ընտրվեց միաձայն. եթե նախկինում ընդդիմադիր խմբակցությունները կա՛մ բոյկոտել են ԱԺ նիստն ու չեն մասնակցել ԱԺ նախագահի ընտրությանը, կա՛մ այլընտրանքային թեկնածու են առաջադրել, ապա երեկ, ընդհակառակը, ոչ միայն իշխանական «Իմ քայլը» դաշինքը, նաև ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները կողմ քվեարկեցին Միրզոյանին: Արդյունքում նա ստացավ 131 կողմ և 0 դեմ ձայն: Միայն մեկ քվեաթերթիկ է ճանաչվել անվավեր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անվավեր քվեաթերթիկի վրա նշում է արվել և՛ «կողմ», և՛ «դեմ» վանդակում: Կասկածներ կան, որ քվեաթերթիկը պատգամավորն անվավեր է դարձրել մտածված: Թե ով է եղել այդ պատգամավորը, խորհրդարանական մեր աղբյուրները դժվարացան մատնանշել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր