7458 դիտում
19:06 14-01-2019
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը
[url=https://www.tert.am/am/news/2019/01/14/Robert-khocharyan/2894357]Tert.am[/url]-ը գրում է. Աշխատանքային օրվա ավարտի պատճառով հետաձգվեց «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու և նրան գրավով ազատելու վերաբերյալ միջնորդությունների քննությունը:
Նիստը կշարունակվի վաղը` ժամը 11:00-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:«Դատարանը որոշեց մերժել ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը` պատճառաբանելով, որ Արամ Օրբելյանի հետ իր կապերն այնքան չեն, որ դա ազդի իր անաչառության վրա:
Մենք մեր մասով այդ միջնորդությունը արեցինք, որ եթե վաղը դատարանը կայացրեց որոշում հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, դատախազները չշահարկեն պարոն Օրբելյանի և դատավորի այս հարաբերությունները: Մենք մեր մասով արեցինք դա, բացահայտեցինք այդ հարաբերությունների բովանդակությունը, իսկ դատախազները, դատավորը գտավ, որ անաչառության վրա դա չի ազդում»,-ասաց նա:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/01/14/Robert-khocharyan/2894357]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1360 դիտում
15:23 15-01-2019
Դատարանը մերժեց Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդությունը
1899 դիտում
14:37 18-12-2019
Դատարանը մերժեց Քոչարյանի գործով դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը
3798 դիտում
19:55 03-06-2019
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը քննող դատավոր Վազգեն Ռշտունին ինքնաբացարկի միջնորդությունը բավարարեց. Tert.am
Այս բաժնից
313 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
730 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
325 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին