211652_close_icon
views-count42276 դիտում article-date 16:03 14-01-2019

Ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. բախվել են 6 ավտոմեքենաներ. օպերատիվորեն ժամանել են փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 14-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Ձորաղբյուր-Ջրվեժ ճանապարհին բախվել են 28-ամյա Ռազմիկ Պողոսյանի վարած Mitsubishi Ganter Fuso մակնիշի 961 OR 61 համարանիշի, 49-ամյա Սմբատ Աբրահամյանի վարած ГАЗ AC-4.2 (ГАЗ-53) մակնիշի 34 AD 051 համարանիշի, 41-ամյա Արման Վարդանյանի վարած Toyota մակնիշի 707 OL 01 համարանիշի, Ford Transit մակնիշի 83 FA 888 համարանիշի, Mercedes մակնիշի 35 ԼC 429 համարանիշի, Lada Priora մակնիշի 35 ND 915 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ Lada-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կիսակողաշրջված վիճակում բախվել ծառին և ապառաժ քարերին։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու հատուկ ճոպանների միջոցով դարձի բերել կողաշրջված ավտոմեքենան։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքքածները, այդ թվում՝ վարորդներն ասում էին, որ ճանապարհը մշակված չի եղել և սառած է եղել, և միայն վթարից հետո են պատկան մարմինները ժամանել ու սկսել ճանապահին լցնել աղ ու ավազ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր