211652_close_icon
views-count37891 դիտում article-date 15:27 14-01-2019

Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. Պտղնիի ամառանոցների ճանապարհի մեջտեղում հայտնաբերվել է ՌԴ 62-ամյա քաղաքացու դին՝ գլխի ճակատային և ձեռքերի դաստակային շրջաններում քերծվածքների հետքերով

Երեկ՝ հունվարի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Պտղնիի ամառանոցների ճանապարհի մեջտեղում արյունոտ դիակ կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Դավիթ Գևորգյանը, և Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ Կարապետյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները Գետամեջ գյուղի 11-րդ փողոցի սկզբնամասում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի՝ 62-ամյա Աշոտ Խանգելդյանի դին, ով ժամանակավորապես բնակվում էր Գետամեջ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկում։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ գլխի ճակատային և ձեռքերի դաստակային շրջաններում հայտնաբերվել են քերծվածքների հետքեր, որոնք, ըստ դատաբժշկի, կարող էին առաջանալ վայր ընկնլու հետևանքով։ Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր