211652_close_icon
views-count5459 դիտում article-date 10:23 14-01-2019

ԱՄՆ-ը տնտեսական միջոցներ կձեռնարկի Թուրքիայի դեմ, եթե նա հարձակվի քրդերի վրա. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է տնտեսական միջոցներով կիրառել Թուրքիայի դեմ, եթե նա որոշի հարձակվել սիրիացի քրդերի վրա; Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում; «Սկսում ենք Սիրիայից զորքերի վաղուց հասունացած դուրսբերումը և միաժամանակ տարբեր կետերից ուժգին հարվածներ ենք հասցնում այն ամենին, ինչ մնացել է «Իսլամական պետության» խալիֆայությունից: Վերստին կհարձակվենք մերձակայքում առկա ռազմակայաններից, եթե ԻՊ-ն վերակազմվի: Տնտեսապես կհյուծենք Թուրքիան, եթե նրանք հարվածեն քրդերին»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նաև չի ցանկանում, որ «քրդերը սադրեն Թուրքիային»:

Նմանատիպ նյութեր