211652_close_icon
views-count38742 դիտում article-date 09:00 14-01-2019

Այսօր լրանում է արցախյան պատերազմի հերոս, «Ճայ» ջոկատի հրամանատար «Ճայ Մայիսի» մահվան 1 տարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ուղիղ մեկ տարի առաջ, հունվարի 14-ին, 65 տարեկան հասակում կյանքից հեռացավ Մայիս Միրզոյանը, որը հանրությունն ավելի շատ հայտնի էր որպես «Ճայ Մայիս», ով «Հայոց Ազգային Բանակ» (ՀԱԲ) հիմնադիրներից էր և «Ճայ» ջոկատի հրամանատարն էր: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմում և իր ջոկատի մարտիկների հետ, միշտ եղել է առաջնագծում ու նրա կատարած հերոսական սխրագործությունները հաշվի առնելով, մարտական ընկերները նրան կոչեցին «Ճայ Մայիս»: Մայիս Դավիթի Միրզոյանը 1989 թ.-ին համալրել է նորաստեղծ Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) շարքերը, դառնալով նրա հիմնադիրներից մեկը: Հաշվի առնելով նրա կազմակերպչական ունակությունները, սկզբունքայնությունը, ռազմական գործի տիրապետումն ու արագ կողմնորոշումը, ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար Ռ. Վասիլյանի հրամանով ստեղծվեց «001» (Ճայ) ջոկատը, որի հրամանատար նշանակվեց Մ. Միրզոյանը: 1990 թ.-ին մասնակցել է Երասխավանի մարտական գործողություններին, (որի ժամանակ վիրավորվել է), Կոռնիձոր, Խոզնավար, Խնձորութ, Նոյեմբերյան: 1991թ.-ին Վարդենիս, Իջևան 1991թ.-ին ԼՂՀ-ի պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է Հատուկ նշանակության դասակի հրամանատար 1993-94 թթ. մասնակցել է Քարվաճառի մարտական գործողություններին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր