211652_close_icon
views-count2450 դիտում article-date 18:30 13-01-2019

Սլավիկ Հայրապետյանը Mentor Torun Cup մրցաշարում տպավորիչ հանդես եկավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լեհաստանի Տորուն քաղաքում կայացել է գեղասահքի Mentor Torun Cup մրցաշարը, որին մասնակցել է Հայաստանի բազմակի չեմպիոն Սլավիկ Հայրապետյանը: 22-ամյա գեղասահորդը հունվարի 10-ին կայացած կարճ ծրագրում 11 մարզիկների թվում զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը՝ վաստակելով 48,62 միավոր: Ազատ ծրագրում Սլավիկ Հայրապետյանն զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը՝ վաստակելով 128,47 միավոր և զիջելով միայն իտալացի Գաբրիելե Ֆրանջիպանիին (130,77): Երկու մրցաձևերի հանրագումարով Սլավիկ Հայրապետյանը 177,09 արդյունքով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր