2514 դիտում
16:33 13-01-2019
Ռազմիկ Գրիգորյանը նշանակվել է «Լոռիի» գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի առաջին օգնական
Ռազմիկ Գրիգորյանը համալրել է «Լոռիի» մարզչական շտաբը:
«Լոռիի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Գրիգորյանը կատարելու է գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի առաջին օգնականի պարտականությունները:
Ռազմիկ Գրիգորյանի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ երկարաձգելու հնարավորությամբ:
Գրիգորյանը 2006-07թթ. աշխատել է Երևանի «Ուլիսում», 2007-09 թթ.՝ «Արարատում»: Մարզչական կարիերան վերսկսել է 2016 թվականին՝ Արթուր Պետրոսյանի հետ աշխատանքի անցնելով Հայաստանի ազգային հավաքականում:
2018 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր Գրիգորյանն աշխատել է «Արարատ-Արմենիայում»:
Նմանատիպ նյութեր
3734 դիտում
16:06 19-10-2016
Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի ֆուտբոլային ճանապարհը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
250 դիտում
18:50 28-03-2024
Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումները
217 դիտում
18:38 28-03-2024
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան