211652_close_icon
views-count77917 դիտում article-date 10:32 13-01-2019

Ողբերգական դեպք Երևանում. բնակարանում խոշոր հրդեհի հետևանքով ընտանիքի անդամներից մեկը մահացել է, 3-ը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում: Ինչպես հայտնում է ֆոտոլրաւգրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8, թիվ 3, թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք: Ժամենել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման ու օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, ինչպես նաև Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է՝ հրդեհ է բռնկվել թիվ 114 տանը, որտեղից ձեռքի և ուսի շրջանում այրվածքներով «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ են տեղափոխվել նույն տան բնակիչներ, 28-ամյա Իզաբելլա Խաչատրյանը, 21-ամյա Լիաննա Խաչատրյանը, 51-ամյա Նորայր Խաչատրյանը, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Հրշեջները, մարելով կրակը, բնակարանի շքամուտքի հատակին հայտնաբերել են 82-ամյա Հրաչիկ Խաչատրյանի այրված դին: Մինչ հիվանդանոցներ տեղափոխելը, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները և ԱԻՆ հոգեբան Հուսիկ Խանումյանը օգնություն են ցուցաբերել վիրավորներին: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, ինչպես նաև դատական բժիշկը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ ընկերության ներկայացուցիչները՝ տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հանձնարարականով ժամանել են նաև թաղապետարանի համապատասխան բաժինների ծառայողները: Տեղում են նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո, որոնք նշանակվել են քննիչի կողմից: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր