211652_close_icon
views-count8648 դիտում article-date 10:07 13-01-2019

ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին 10 մետր երկարությամբ թունել է հայտնաբերվել

ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին՝ ամերիկյան Արիզոնա նահանգի մոտ գաղտնի թունել է հայտնաբերվեր, որը, ինչպես ենթադրում են Մեքսիկայի իշխանությունները, օգտագործվել է մի երկրից մյուսը թմրանյութեր և մարդկանց տեղափոխելու համար: Այս մասին գրում է The Hill-ը: Պարբերականի տվյալներով՝ սա արդեն նմանատիպ 3-րդ թունելն է: Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, տվյալ թունելի երկարությունը մոտ 10 մետր է: Նշվում է, որ 2016 թ.-ին նմանատիպ 2 թունել էին հայնտաբերել ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին, որով թմրանյութ և մարդկանց էին տեղափոխում Տիխուանայից Կալիֆոռնիա:

Նմանատիպ նյութեր