3142 դիտում
20:13 12-01-2019
Անգլիա. «Արսենալը» պարտվեց լոնդոնյան դերբիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում 0:1 հաշվով պարտվեց «Վեսթ Հեմին»:
Հանդիպման միակ և հաղթական գոլը 48-րդ րոպեին խփեց «Վեսթ Հեմի» 19-ամյա կիսապաշտպան Դեկլան Ռայսը: Ուշագրավ է, որ նրան արդյունավետ փոխանցում կատարեց «Արսենալի» նախկին կիսապաշտպան, ֆրանսիացի Սամիր Նասրին, որի համար սա «Վեսթ Հեմի» կազմում առաջին հանդիպումն էր տևական որակազրկումից հետո:
Հանդիպումը բաց թողեց Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով դեռ շարունակում է ապաքինվել վնասվածքից և շարք կվերադառնա փետրվարի կեսերին:
Այս պարտությունից հետո Ունայի Էմերիի թիմը 41 միավորով մնաց 5-րդ տեղում: 23-րդ տուրում «Արսենալը» ևս մեկ լոնդոնյան դերբի կանցկացնի, այս անգամ՝ ընդդեմ «Չելսիի»: Խաղը կկայանա հունվարի 19-ին, Երևանի ժամանակով 21:30-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4994 դիտում
22:13 01-09-2019
Անգլիա. «Արսենալը» կարողացավ փրկել խաղը լոնդոնյան դերբիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2663 դիտում
20:51 24-10-2015
Անգլիա. «Չելսիի» հերթական ֆիասկոն լոնդոնյան դերբիում. տեսանյութ
5616 դիտում
18:49 09-04-2016
Անգլիա. Ֆանտաստիկ դրամա լոնդոնյան դերբիում, Էնդի Քերոլը` հեթ-տրիկի հեղինակ. տեսանյութ
Այս բաժնից
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
877 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում