հիմնական կայք
Լրահոս

ԱՄՆ-ում արդարացրել են չորս աֆրոամերիկացիների, որոնք 70 տարի մեղադրվել էին բռնաբարության մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում արդարացրել են չորս աֆրոամերիկացիների, որոնք 70 տարի մեղադրվել էին բռնաբարության մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ֆլորիդայի նահանգում հետմահու ներում են շնորհել չորս աֆրոամերիկացիների, որոնք 70 տարի առաջ մեղադրվել էին մի աղջկա բռնաբարության մեջ:


Միջադեպը տեղի է ունեցել 1949 թվականի՝ ամերիկյան Գրովլենդ քաղաքում: Այդ ժամանակ 17-ամյա աղջիկը չորս աֆրոամերիկացիների մեղադրել էր բռնաբարության մեջ: Այդ հայտարարությունը հունից հանել էր Գրովլենդի բնակիչներին, և նրանք հանցագործներից մեկին ծեծելով սպանել էին:

Երկու երիտասարդներ դատապարտվել էին մահապատժի, երրորդը՝ ցմահ ազատազրկման: Քաղաքում զանգվածային անկարգություններ էին սկսել. բնակիչները ավիրում և այրում էին այն թաղամասերը, որտեղ աֆրոաֆրիկացիներ էին ապրում:

70 տարի անց «տուժածը» հայտարարել է, որ ոչ մի բռնաբարություն էլ չի եղել: Նման խոստովանությունից հետո նահանգապետի, «հանցագործների» ժառանգների մասնակցությամբ նիստ է կայացել, տեղի է ունեցել նոր հետաքննություն, որը ցույց է տվել, որ բոլոր չորս աֆրոամերիկացիներն էլ անմեղ են եղել:

Նշված քրեական գործը ճանաչվել է ռասայական խտրականության դրսևորում: Բոլոր «մեղավորներին» հետմահու արդարացրել են:

Տեսանյութ





© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք