211652_close_icon
views-count3801 դիտում article-date 18:30 12-01-2019

Հովհաննես Ավետիսյան. Ներկա իշխանությունների որոշ մերձավորներ ազատությունը անգրագիտության հետ են խառնել

Ֆեյսբուքյան օգտատեր Հովհաննես Ավետիսյանը գրառում է կատարել, որում նշված է. «Ես ինձ գրագետ մարդ եմ համարում: Իմ ձեռք բերած գիտելիքները ոչ միայն համալսարաններից, այլ նաև այս համալսարաններում սովորող մարդկանցից մեծ արժեք եմ համարում: Այս ամենի վրա, առանց չափազանցնելու, մի քանի հարյուր հազար ամն դոլար ներդրում եմ արել: Էս ամենով ես ինձ շատ հարուստ և ուժեղ եմ համարում: Այս գիտելիքներն ու կրթված մարդիկ ինձ նաև ազատ գործելու և մտածելու հնարավորություն են տվել: Ինչու եմ սա գրում: Ներկա իշխանությունների որոշ մերձավորներ ազատությունը անգրագիտության հետ են խառնել ու պետությունը և հասարակությունը կազմաքանդող թեզեր են առաջ տանում: Թե բա հանրային ռեսուրսների նկատմամբ պատասխանատվություն ստանձնելու համար ազատ լինելը բավարար է, գիտելիքն ու մասնագիտացումը կաղապարներ են: Նման թեզերը վիրավորանք ու անարգանք են ոչ միայն կրթությունը արժեք համարողների այլ նաև ժողովրդի և պետության նկատմամբ: Կրթությունն ու գիտելիքը գնահատող բոլոր մարդիկ պարտավոր են նման դրսևորումները մերժել և քննադատել: Չպետք է թույլ տալ մեզանում անգրագիտությունը ազատության հետ համադրողների ձայնը լսելի լինի: Ես դեռ հավատում եմ, որ ներկա իշխանությունները այնքան արկածախնդիր չեն գտնվի, որ նման թեզեր առաջադրողներին և այս թեզերը հավանողներին ու քարոզողներին պատասխանատու գործընթացներում ներգրավեն: Իսկ իրենց շարքերում նմաններին բացահայտելով կազատվեն դրանցից: Կարծում եմ իսկը տեղն ա ասելու` սթափվեք»:

Նմանատիպ նյութեր