211652_close_icon
views-count3814 դիտում article-date 22:03 12-01-2019

Բորիս Ջոնսոնը որոշել է ամուսնանալ սիրուհու հետ

Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը որոշել է հերթական անգամ ամուսնանալ: Չնայած նրան, որ միայն նախորդ տարվա սեպտեմբերին էր հայտնի դարձել, որ 54-ամյա քաղաքական գործիչը բաժանվել է Մարինա Ուիլերից, Ջոնսոնն արդեն մոտ մեկ տարի ապրում է մի աղջկա հետ, որի անունը հայտնի է դարձել: Խոսքը գնում է 30-ամյա Քերի Սայմոնդսի մասին, որը նախկինում զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության՝ կոմունիկացիաների հարցերով տնօրենի պաշտոնը: Առաջին անգամ Ջոնսոնին նրա գործընկերները Քերիի հետ տեսել են 2018թ. փետրվարին: Սբ. Վալենտինի օրը նրանք այցելել էին Լոնդոնի ռեստորաններից մեկը: Ավելի ուշ նրանց բազմիցս տեսել են աշխատանքային միջոցառումներին, տեսակցություններում: Տարբեր տեղեկություններով, Քերի Սայմոնդն արդեն տեղափոխվել է իր տարեց սիրեցյալի տուն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր