հիմնական կայք
Լրահոս

Թրամփը դեռևս մտադիր չէ արտակարգ դրության ռեժիմ մտցնել երկրում

Թրամփը դեռևս մտադիր չէ արտակարգ դրության ռեժիմ մտցնել երկրում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ ներկայում արտակարգ իրադրության ռեժիմ մտցնել երկրում ու սպասում է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար ԱՄՆ կոնգրեսի կողմից միջոցների հատկացման վերաբերյալ որոշման ընդունմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Ներկայում մենք չենք դիտարկում երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու հարցը: Մենք ուզում ենք, որ Կոնգրեսն անի ողջ աշխատանքը»,- հայտարարել է Թրամփը:

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ ունի երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու իրավունք, որպեսզի Կոնգրեսից ստանա միջոցներ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու նպատակով:

ԱՄՆ-ում դեկտեմբերի 22-ից բյուջետային միջոցների բացակայության պատճառով մասնակիորեն դադարեցված է դաշնային կառավարության աշխատանքը: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հանրապետականներն ու դեմոկրատները Կոնգրեսում համաձայնության չեն եկել պետբյուջեի շուրջ: Դեմոկրատները հրաժարվել են դաշնային գանձարանից միջոցներ հատկացնել մեքսիկական սահմանին պատ կառուցելու համար:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք