հիմնական կայք
Լրահոս

Հինգ տարում աշխարհում մահացել կամ անհետ կորել է ավելի քան 30 հազար միգրանտ

Հինգ տարում աշխարհում մահացել կամ անհետ կորել է ավելի քան 30 հազար միգրանտ Նախորդ հինգ տարիների ընթացքում աշխարհում ավելի քան 30 հազար միգրանտ մահացել կամ անհետ կորել է: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությaնը:


«2014-2018 թվականների ընթացքում իրականացված չկազմակերպված միգրացիայի հետևանքով մահացել է առնվազն 30 510 մարդ: Նրանցից ավելի քան 19 հազարը խեղդվել են ջրում»,- Ժնևում հայտարարել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը:

Մահանալու կամ անհետանալու դեպքերի գրեթե կեսը տեղի է ունեցել Միջերկրական ծովում՝ Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա անցնելու ճանապարհին:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք