211652_close_icon
views-count44920 դիտում article-date 15:01 12-01-2019

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է զերծ մնալ GetContact հավելվածը ներբեռնելուց

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ GetContact հավելվածը ներբեռնելուց: «Getcontact հավելվածը սկսել է գովազդային արշավ համացանցի հայկական տիրույթում: Ներբեռնելով այս հավելվածը ու գրանցվելով դրանում, բացի ձեր անձնական տվյալներից հանրայնացնում եք նաև այն մարդկանց տվյալները, ում հեռախոսահամարները գրանցված են ձեր հասցեագրքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է գործակալության հայտարարության մեջ։ Ներբեռնելով և գրանցվելով GetContact-ում՝ հասանելի են դառնում այնպիսի տվյալների, ինչպիսիք են հեռախոսագրքերը եւ հասցեագրքերը, սոցիալական ցանցերի հաշիվներում առկա տվյալները, նկարները, էլեկտրոնային փոստը, սարքի IP-ն, ինչպես նաեւ զանգերի պատմությունը, հնարավոր է դառնում կիսվել էլեկտրոնային ձևով ձեր սարքում առկա տեղեկությամբ ցանկացած 3-րդ կողմի հետ, գովազդային ու մարքեթինգային ցանկացած նպատակով օգտագործել ձեր սարքում առկա տեղեկությունը,հավաքել, վաճառել կամ թույլ տալ 3-րդ կողմին օգտագործել ձեր տվյալները։ Գործակալությունը խորհուրդ է տալիս ու հորդորում է չներբեռնել և չօգտագործել Getcontact հավելվածը՝ չվտանգելու համար անձնական տվյալների գաղտնիության իրավունքը։

Նմանատիպ նյութեր