հիմնական կայք
Լրահոս

Ավետիսյանների ընտանիքի սպանության 4-րդ տարելիցի օրը Գյումրիում բողոքի մեծ ակցիա է անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ավետիսյանների ընտանիքի սպանության 4-րդ տարելիցի օրը Գյումրիում բողոքի մեծ ակցիա է անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 4 տարի առաջ՝ 2015 թվականի հունվարի 12-ին, Գյումրին հերթական անգամ ողբերգական ցնցում ապրեց: Ռուս զինծառայողի կողմից սպանվեց մի ողջ ընտանիք:


Պաշտոնական մեղադրանքի համաձայն՝ ոճիրն իրականացրել էր Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը, ում նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց: Վ. Պերմյակովը մեղադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով (նախատեսում է ցմահ ազատազրկում), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ազատազրկում 10 տարի ժամկետով) եւ 34-329 հոդվածի 1-ին մասով (ազատազրկում 2 տարի ժամկետով): Դատարանը չանդրադարձավ Վ. Պերմյակովի պատժի կրման վայրին:

Այսօր՝ 2019 թվականի հունվարի 12-ին, լրանում է ոճրագործության 4-րդ տարին: Գյումրիում կեսօրին բողոքի մեծ ակցիա է անցկացվել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորամասերից մեկի մոտ, որը գտնվում է Շիրակացի փողոցում:

Այսօր նաեւ լրանում է ռուս զինվորականի ծեծի հետեւանքով մահացած գյումրեցի Ջուլիետա Ղազարյանի մահվան 40-րդ օրը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք