211652_close_icon
views-count1518 դիտում article-date 14:22 12-01-2019

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

Հունվարի 12-ին, ժամը 11:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Շ. և 3 ուղևոր):

Նմանատիպ նյութեր