211652_close_icon
views-count34753 դիտում article-date 12:28 12-01-2019

Պրահայում կողոպտել են ուսումնական այցի մեկնած հայկական պատվիրակության ղեկավար, ԵՆԿ նախագահ Արթուր Նաջարյանին

Երեկ Պրահայի հին քաղաքի հրապարակում՝ «Կլեմենս» եկեղեցու մոտակայքում կողոպտել են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ նախագահ Արթուր Նաջարյանին, որը գլխավորում էր միջգերտեսչական համագործակցության շրջանակում ուսումնական այցի մեկնած հայկական պատվիրակությունը։ Կողոպտիչներն, աննկատ բացելով նրա պայուսակը, տարել էին դրամապանակը, որի մեջ եղել էր մոտ 600 եվրո, բանկային քարտերն ու այլ կարևոր փաստաթղթեր։ Պրահայի ոստիկանությունում պարզվել է, որ հենց այդ տարածքում մեծ քանակությամբ տուրիստների են կողոպտել, այստեղ պարզաբանել են, որ չեխերը նման բան չեն անում, հիմնականում Ռումինայից եկած գնչուներ են զբաղվում թալանով։ Այս օրերին Պրահայի կենտրոնում հաճախակի կարելի է հանդիպել մեծ թվով ոստիկանների, որոնք ամեն քայլափոխի ստիպված են բերման են ենթարկել կասկածելի երիտասարդների։ Կողոպտվելու կապակցությամբ Արթուր Նաջարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Պրահան դարձել է Եվրոպայում կողոպուտների կատարման ամենամեծ էպիկենտրոնը: Վիճակագրությունն և ոստիկանությունում սաղ գիշեր նմանատիպ դեպքերի մասին հայտարարություն տվողներն էլ վկա: Փաստորեն, իզուր չէ, որ Գոնզալեսները ձգտում են ապաստան գտնել այստեղ: Ի դեպ, հեչ կապ չունի, որ զգոնությունդ միշտ գերմակարդակում է, արտերկրում գործողումներիդ փորձն էլ անսահմանափակ, միևնույն է, կարող ես հեշտությամբ դառնալ կողոպուտի զոհ»: Մեկ օր անց վերադարձել են Արթուր Նաջարյանի դրամապանակը՝իհարկե, առանց գումարի։ «Փաստորեն Պրահայում «գողերը» մինչև հոգու խորքը գող չեն Դրամապանակիցս հանել են ամբողջ կանխիկ գումարը, իսկ «տակի նստվածքը» մեծահոգաբար փոխանցել են համապատասխան մարմիներին «խեղճ ու կրակ» տուրիստին հետ վերադարձնելու համար»,-կատակել է Արթուր Նաջարյանը իր ֆեյսբուքյան էջում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր