211652_close_icon
views-count6160 դիտում article-date 10:41 12-01-2019

Ո՞վ է վերանորոգում Ալեն Սիմոնյանի աշխատասենյակը․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահների համար նախատեսված աշխատասենյակում ակտիվ շինարարություն է սկսվել: Այն նախկինում զբաղեցնում էր Էդուարդ Շարմազանովը: Factor.am-ի տեղեկություններով՝ այսուհետեւ այդ աշխատանսենյակը պետք է զբաղեցնի Ալեն ՍԻմոնյանը: Սիմոնյանը չի հերքել այս տեղեկությունը՝ նշելով. «Ենթադրում եմ, որ ես եմ այն զբաղեցնելու»: Ապա ընդգծել է, որ շինարարական աշխատանքները իրականացվում են ոչ թե իր միջոցներով, այլ ԱԺ-ի: «Ես այնտեղ շինարարություն չեմ իրականացնում, ԱԺ-ն է շինարարություն անում: Սենյակում պատուհանների ու սանհանգույցի հետ կապված խնդիրներ կան: Պատուհանները փայտից են, չեն փոխվել եւ չեն փոխվելու, այն չի փակվում, բռնակների հետ կապված խնդիրներ կան: Սանհանգույցը եւս անմխիթար վիճակում էր, եւ ԱԺ-ն վերանորոգում է այն»,- ասել է Սիմոնյանը: Մինչդեռ ԱԺ աշխատակազմից տեղեկացրել են, որ ԱԺ-ն Շարմազանովի նախկին սենյակի վերանորոգման համար գումար չի հատկացրել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր