211652_close_icon
views-count2019 դիտում article-date 09:33 12-01-2019

Կանխատեսումներ՝ ամերիկյան տնտեսական զարգացման մասին․ «Ամերիկայի ձայն»

Ամերիկյան ֆոնդային բորսայում իրավիճակի կայունացումից հետո որոշ ընկերություններ գրանցեցին եկամտի անկում, իսկ մյուս մասի եկամուտը շարունակեց աճել: Ամերիկացի պաշտոնյաներն ու ֆինանսական հատվածի ներկայացուցիչները պնդում են, որ տնտեսական իրավիճակը կայուն է և տնտեսությունը կշարունակի զարգանալ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4739620.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Տոնական առևտրի արդյունքում մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունների մի մասը գրանցեց եկամտի անկում, ինչպիսին էր օրինակ Macys-ը, որի բաժնետոմսերը վերջին շրջանում անկում ապրեցին 18 տոկոսով: Սակայն այլ ընկերություններ նշում են, որ տոնական առևտուրը իրենց խանութներում ընթացավ շատ լավ: Հատկապես ընդգծվում է համացանցի միջոցով առուվաճառքի իրականացումը: Սակայն առկա է մտահոգություն, որ Չինաստանի հետ առևտրային պատերազմը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա: «Եթե մենք այս իրավիճակը սակագների հետ չկարգավորենք և անորոշությունը եկամտի առումով պահպանվի, ապա շուկան կարող է արձագանքել այս իրավիճակին»,- ասում է American Apparel & Footwear միության ներկայացուցիչ Ռիք Հելֆեյնբեյնը: ԱՄՆ-ի դաշնային պահուստների համակարգի ղեկավար Ջերեմի Փաուելը ասում է, որ մտահոգությունները գլոբալ տնտեսության և ընթացիկ առևտրային բանակցությունների վերաբերյալ անորոշության մթնոլորտ են ձևավորել ֆինանսական շուկայում , սակայն տվյալները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի տնտեսությունը շարունակում է զարգանալ: «Եթե նայենք Եվրոպային ու Ասիային, ապա կտեսնենք, որ անտեղ աճը դանդաղել է: Հարցը նրանում է, թե որքանով դա կազդի մեր տնտեսության վրա: Գլոբալ տնտեսությունն ու ֆինանսական շուկան չափազանց ինտեգրացված են, և մենք կզգանք դա»,- ասում է Փաուելը: Իր հերթին ԱՄՆ-ի առևտրի պալատի ղեկավար Թոմ Դոնոհուինը, անդրադառնալով 2019 թվականի տնտեսական կանխատեսումներին, հերքել է ամերիկյան տնտեսության անկման մասին մտահոգությունները: «Ոմանք խոսում են անկման մասին, սակայն դրա մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականության պատկերին այսօր: Անգամ, եթե հաշվի առնենք Վաշինգտոնում առկա բոլոր մարտահրավերները և շուկայի տատանումները, մոտ ապագայում սպասվում է տնտեսական կայուն իրավիճակ»,- ասում է Դոնոհուինը: Նրա խոսքերով առևտրային պատերազմները իհարկե վնասում են ԱՄՆ-ի տնտեսությանը: Նա կոչ է անում ԱՄՆ-ի վարչակազմին համագործակցել իր դաշնակիցների հետ, որպեսզի ստիպեն Չինաստանին հարգել միջազգային առևտրային իրավունքը: Իսկ այդ ընթացքում առևտրային բանակցությունները Վաշինգտոնի ու Պեկինի միջև շարունակվում են:

Նմանատիպ նյութեր