211652_close_icon
views-count2331 դիտում article-date 23:41 11-01-2019

Ֆաբրեգասը «Չելսիից» տեղափոխվեց «Մոնակո»

«Չելսիի»կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը կարիերան կշարունակի «Մոնակոյում»: 31-ամյա իսպանացին իշխանական երկրի ակումբի հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2022 թվականի ամառը: Տրանսֆերի արժեքը կազմել է 10 միլիոն ֆունտ: Այս մրցաշրջանում Ֆաբրեգասը ԱՊԼ-ում 6 հանդիպման է մասնակցել և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: «Չելսիի» կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը 4,5 տարի անցկացրեց՝ նվաճելով Անգլիայի չեմպիոնի տիտղոսը:

Նմանատիպ նյութեր