211652_close_icon
views-count4588 դիտում article-date 21:58 11-01-2019

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 11-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը ձնամաքրման աշխատանքներից հետո բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր