211652_close_icon
views-count72445 դիտում article-date 21:18 11-01-2019

Տավուշի մարզի ոստիկանապետն ու ոստիկանապետի օպերգծով տեղակալը իրականացրել են «Կացին ախպեր» օպերացիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 10-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները, ոստիկանության Տավուշի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի բաժինների մի քանի ստորաբաժանումների հետ իրականացրել են «Կացին ախպեր» օպերացիան, որը ղեկավարել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Վահե Ղազարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Կամո Ցուցուլյանն ու տարածքային բաժինների պետերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներով այցելել են Բերդ քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ, 40-ամյա Արտակ Թումանյանի առանձնատուն, որտեղ պարզել են, որ առաջին հարկում նա զբաղվում է անօրինական փայտամշակման գործունեությամբ: Ա. Թումանյանի ուղեկցությամբ կատարած զննությամբ հայտնաբերվել է կիսաշեն փայտյա դետալներ, փայտյա մշակման և կահույքի պատրաստման տարբեր տեսակի գործիքներ, սրեր, էլկետրական սղոց, էլեկտրական պտուտակահան, և այլ իրեր: Ա. Թումանյանը ոստիկաններին չի կարողացել փաստաթուղթ ներկայացնել և հայտնել է, որ արհեստանոցում հայտնաբերված փայտանյութը և գործիքները պատկանում են իրեն: Նույն օրը ոստիկանները Իծաքար գյուղի 1-ին փողոցի 6-րդ նրբանցքի 2-րդ հասցեում ստուգում են իրականացրել Բերդ քաղաքի բնակիչ, 39-ամյա Նաիրի Զարգարյանի ուղեկցությամբ, որտեղ հայտնաբերել են մեծ թվով տախտակներ, երկաթյա խողովակներ, և փայտածուխի արտադրամաս: Բերդ քաղաքի Գետափնյա փողոցում նախկին փայտամշակման կոմբինատի տարածքում ոստիկանները հայտնաբերել են մեծ թվով տարբեր չափերի փայտե անավարտ դետալներ, հատուկ հաստոցներ, իսկ Բերդ քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ, 24-ամյա Էդիկ Աթոյանը ոչ մի համապատասխան փաստաթուղթ չի կարողացել ներկայացնել ոստիկաններին և հայտնել է, որ հայտնաբերված փայտանյութն ու հաստոցները պատկանում են իրեն: Իջևանի ոստիկանները օպերատիվ տեղեկություններով Աչաջուր գյուղում գտնվող 29-ամյա Հրաչյա Ղալթախչյանին պատկանող փայտամշակման արտադրամասում հայտնաբերել են 10 հատ փայտամշակման հաստոց, 40խմ հաճարենի տեսակի վառելափայտ, 3խմ արկղի դետալների պատրաստուք, մեծ քանակի կողահատ տախտակ և այլ իրեր: Հ. Ղալթախչյանը ոստիկաններին է ներկայացրել տարբեր համարների հաշիվ-ապրանքագրեր: Ոստիկանության Իջևանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչների ստացած տեղեկությունների հիման վրա Գանձաքար գյուղում ոստիկանները հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 36-ամյա Կարեն Հակոբյանին պատկանող փայտամշակման արտադրամասում հաճարենի տեսակի 145 հատ, թխկի տեսակի 3 հատ, տարբեր երկարության ու տրամագծի գերաններ, մեծ թվով հաճարենի տեսակի կողահատ տախտակներ: Կ. Հակոբյանը ոստիկաններին համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել, սակայն հայտնել է, որ նշված փայտանյութը ձեռք է բերել Տավուշի մարզի Արծվաբերդի և Նավուր անտառտնտեսության տարածքից: Իջևան քաղաքի նախկին գորգագործական կոմբինատի տարածքում Իջևան քաղաքի բնակիչ, 38-ամյա Արթուր Մանուկյանին պատկանող փայտամշակման արտադարմասում հայտնաբերվել է մեծ թվով հաճարենի տեսակի տարբեր երկարության ու հաստության տախտակներ: Այս դեպքում նույնպես Ա. Մանուկյանը փայտանյութի մասին համապատասխան փաստաթղթերր չի ներկայացրել: Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող 40-ամյա Հայկ Իսրայելյանին պատկանող փայտամշակման արտադրամասում նույնպես հայտնաբերվել է մեծ քանակի հաճարենի տեսակի տախտակներ, ով իրավապահներին է ներկայացրել փաստաթուղթ, որ այդ ամենը ձեռք է բերել Դիլիջան ազգային պարկից: Տավուշի մարզի ոստիկանները մեծ քանակի հաճարենի տեսակի կողահատ տախտակներ, գերաններ , ինչպես նաև փայտամշակման հաստոցներ են հայտնաբերել Գանձաքար գյուղի բնակիչ, 34-ամյա Սամվել Ստեփանյանին, Գետահովիտ գյուղի բնակիչ, 39-ամյա Հրայր Միրումյանին, 31-ամյա Շամիր Օրդինյանին, Այգեհովիտ գյուղի բնակիչ Մխիթար Չոբանյանին, Կողբ գյուղի բնակիչ, 30-ամյա Դավիթ Ավագյանին, Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 50-ամյա Աշոտ Հակոբյանին, Նոյեմբարեյան քաղաքի բնակիչ, 46-ամյա Քաջիկ Անանյանին, Կողբ գյուղի բնակիչ, 72-ամյա Ժորա Ադամյանին, Նոյեմբերյան քաղաքի Բերդավան բնակավայրի բնակիչ, 39-ամյա Վրույր Սևինյանին, Կողբ համայնքի բնակիչ, 50-ամյա Արսեն Բուդաղյանին, Դիլիջան քաղաքի բնակիչ, 28-ամյա Սևադա Հարությունայնին, Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի բնակիչ, 38-ամյա Սամվել Սահակյանին պատկանող փայտամշակման արտադրամասերում: Նշված անձանցից մի քանիսը ոստիկաններին հայտնել են, որ իրենց մոտ հայտնաբերվածը օրինական է, մի մասը սակայն չեն կարողացել փաստաթղթեր ներկայացնել: Տավուշի մարզի ոստիկանները հայտնաբերել նե նաև բեռնատար ավտոմեքենաներ, որոնք բարձված են եղել վառելափայտով: Մարզում շարունակվում է պայքարը ապօրինի ծառահատումների դեմ և «Կացին ախպեր» օպերացիան, ըստ տավուշցիների, ճիշտ է ուշացած է, սակայն դրական արդյունք է տալիս: Ֆոտոլրագրողի հետ զրույցում տավուշցիներն ասում էին. «Վերջապես զգում ենք, որ անտառի մասին սկսեցին ցուցաբերել սրտացավ մոտեցում»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+

Նմանատիպ նյութեր