հիմնական կայք
Լրահոս

Աբխազիան «խոզագրիպի» պատճառով 2 ամսով փակում է Վրաստանի հետ սահմանը

Աբխազիան «խոզագրիպի» պատճառով 2 ամսով փակում է Վրաստանի հետ սահմանը Աբխազիան փակում Է Վրաստանի հետ սահմանը այս հանրապետությունում այսպես կոչված «խոզագրիպի» (H1N1) բռնկման պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հայտնել Է Աբխազիայի պետական անվտանգության ծառայությունը, «Վրաստանի տարածքում անբարենպաստ համաճարակաբանական իրադրության առնչությամբ, կապված գրիպի H1N1 հիմնամանրԷի վիրուսի տարածման հետ, որը մահացու վտանգավոր Է մարդու առողջության համար, հունվարի 10-ին ժամը 20:00-ից երկու ամիս ժամկետով պետական սահմանը հատելու սահմանափակում Է մտցվել»:


«Վրաստանի Հանրապետության տարածքից օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակում Է մտցվում, ինչպես նաեւ արգելք Է սահմանվում Վրաստանի Հանրապետության տարածք Աբխազիայի Հանրապետության քաղաքացիների մուտքի վրա»,-ասված Է ծառայության հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Վրաստանի առողջապահության նախարարությունը հաստատել Է, որ տարեսկզբից երկրում «խոզագրիպից» 15 մարդ Է մահացել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք