211652_close_icon
views-count2319 դիտում article-date 18:32 11-01-2019

Մաուրիցիո Սարի. «Բավարիան» իրեն շատ անհարգալից է պահում

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարի մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյայի շուրջ ստեղծված իրավիճակը: 18-ամյա խաղացողը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը լոնդոնցիների հետ և մտադիր է տեղափոխել «Բավարիա»: Ավելի ուշ նրա նկատմամբ հետաքրքրվածության մասին հրապարակավ հայտարարել է մյունխենյան ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը: «Կարծում եմ, որ դա պրոֆեսիոնալ չէ: Նրանք խոսում են մի խաղացողի մասին, որը պայմանագրով «Չելսիում» է: Դա անհարգալից վերաբերմունք է մեր ակումբի հանդեպ: Ես չգիտեմ, թե էլ ինչ ասեմ այս մասին, քանի որ ամբողջությամբ տեղեկացված չեմ իրավիճակի մասին: Ես գոհ եմ նրանից, քանի որ նա առաջադիմում է, այդ թվում՝ պաշտպանական առումով: Կցանկանայի, որ այդ ֆուտբոլիստը հետագայում էլ իմ տրամադրության տակ լիներ», ասել է Սարին:

Նմանատիպ նյութեր