211652_close_icon
views-count3370 դիտում article-date 17:56 11-01-2019

Պեպե. «Ռեալը» կենտրոնական պաշտպանների գերեզմանոց էր

«Պորտուի» նորեկ Պեպեն պատմել է, թե ինչպես է 2007 թվականին «Պորտուից» տեղափոխվել «Ռեալ»: ««Ռեալը» գերեզման էր բոլոր կենտրոնական պաշտպանների համար, որոնք այնտեղ էին գալիս: Նրանցից ոչ մեկին չի հաջողվել ամրապնդվել կազմում: Սակայն «Պորտուն» ինձ լավ էր նախապատրաստել, և ես խաղացի «Ռեալում» 10 տարի: «Ռեալը» շատ է ունեցել մեծագույն կենտրոնական աշտպաններ, սակայ ոչ ոք այնտեղ չկարողացավ այնպես ամրապնդվել, ինչպես՝ ես դա արեցի: Ես շատ ուրախ եմ, որ «Պորտույում» է խաղում Կասիլյասը: Հավանաբար, դա նույնպես ազդեց՝ իմ վերադառնալու որոշման վրա: Իկերն ինձ ասել է, որ պորտուգալերեն հասկանում է, սակայն ամաչում է խոսել», ասել է Պեպեն:

Նմանատիպ նյութեր