211652_close_icon
views-count4434 դիտում article-date 17:47 11-01-2019

Վրաստանում գրիպից մահվան 15-րդ դեպքն է գրանցվել

Վրաստանում «խոզագրիպից» (H1N1 վիրուս) վերջին մեկ ամսվա ընթացքում մահացել Է 15 մարդ: Այդ մասին հունվարի 11-ին լրագրողներին հայտնել Է Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Լաբորատոր հետազոտությունների վերջին տվյալների համաձայն, Վրաստանում H1N1 վիրուսով վարակվելու հետեւանքով մահացել Է 15 մարդ»,-հայտարարել Է Գամկրելիձեն: Նրա խոսքով՝ մահացածների թվում 22-ից մինչեւ 45 տարեկան քաղաքացիներ են: Նրանցից երկուսը մահացել են նախօրյակին՝ 24 տարեկան մի երիտասարդ մահացել Է Քութայիսում, 63-ամյա մի տղամարդ՝ Բաթումում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: Նախօրեին Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրենը հայտնել է, որ գրիպով հոսպիտալացվածների թիվը 616-ից հասել է 845-ի:

Նմանատիպ նյութեր