հիմնական կայք
Լրահոս

Չեմպիոնների լիգա. Մյուլերը որակազրկվեց 2 խաղով և բաց կթողնի «Լիվերպուլի» հետ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգա. Մյուլերը որակազրկվեց 2 խաղով և բաց կթողնի «Լիվերպուլի» հետ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՈւԵՖԱ-ն որոշում կայացրեց ՉԼ-ի խմբային փուլում «Այաքսի» հետ խաղում «Բավարիայի» հարձակվող Տոմաս Մյուլերի հեռացման առթիվ:


Գերմանացի խաղացողը որակազրկվել է 2 խաղով: Այսպիսով, նա բաց կթողնի 1/8 եզրափակիչ փուլում «Լիվերպուլի» հետ երկու հանդիպումները:

Մյուլերը խաղի ընթացքում ոտքով հարվածել էր Տալյաֆիկոյին, ինչի համար հեռացվել էր խաղադաշտից: Ավելի ուշ նա հրապարակավ ներողություն խնդրեց մրցակցից: Դա նրա կարիերայում երկրորդ կարմիր քարտն էր:

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք