2299 դիտում
13:48 11-01-2019
Ժոզե Մոուրինյո. Մեծ պատիվ կլիներ վերադառնալ «Ռեալ» կամ «Ինտեր»
«Ռեալի» և «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ դեմ չէր լինի վերադառնալ մադրիդյան կամ միլանյան ակումբ:
Պորտուգալացու վերջին թիմը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, որտեղից նրան հեռացրին դեկտեմբերի 18-ին:
«Ինձ համար մեծ պատիվ կլիներ վերադառնալ «Ռեալ» կամ «Ինտեր»: Երբ մարզիչը կամ խաղացողը վերադառնում են թիմ, դա նշանակում է, որ նախկինում նա ինչ որ լավ բան է արել: Հենց նման զգացողություններ եմ ունեցել «Չելսի» վերադառնալիս:
Եթե պրոֆեսիոնալը վերադառնում է կամ հրավիրվում է նախկին ակումբ, ապա նրա համար դա մեծ պատիվ է: Եթե ձեզ ետ են կանչում, ուրեմն՝ ձեզ գնահատում են:
Այժմ ես հանգստանալու, թուլանալու, դադար վերցնելու, ինքնաքննադատության իրավունք ունեմ, կարող եմ վերլուծել այն ամենը, ինչ վերապրել եմ վերջին տարիներին: Մտածել ամեն ինչ ու պատրաստվել կարիերայիս նոր էջին», ասել է Մոուրինյոն:
Նմանատիպ նյութեր
2235 դիտում
14:50 27-05-2016
Ժոզե Մոուրինյո. Սա մեծ պատիվ է իմ համար
12489 դիտում
13:58 30-04-2018
Ժոզե Մոուրինյո. «Արսենալի» հետ ոչ-ոքին ավելի արդարացի կլիներ
3225 դիտում
14:09 13-09-2016
Ժոզե Մոուրինյո. Շատ դժվար էր Պոգբային համոզել վերադառնալ «ՄՅՈւ»
Այս բաժնից
1195 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1108 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3718 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ