211652_close_icon
views-count2344 դիտում article-date 12:41 11-01-2019

Նիկոլաս Մադուրոն երկրորդ անգամ ստանձնեց Վենեսուելայի նախագահի պաշտոնը

Նիկոլաս Մադուրոն հունվարի 10-ին երկրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը: Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, նա կգլխավորի երկիրը մինչև 2025 թվականը ներքաղաքական բարդ իրադրության ու ԱՄՆ-ի, Եվրամիության ու լատինամերիկյան տարածաշրջանի երկրների մեծամասնության կողմից ճնշման պայմաններում։ Օգտվելով Սահմանադրության դրույթից՝ Մադուրոն խուսափել է ընդդիմադիր խորհրդարանի առջև ելույթից և երդումը տվել է Վենեսուելայի Գերագույն դատարանում իր կողմնակիցների շրջապատում: Պաշտոնակալումից անմիջապես հետո նա հայտարարել է, որ առաջիկայում կներկայացնի նոր տնտեսական միջոցառումներ՝ հավելելով, որ պատրաստ է համաշխարհային ասպարեզում հանդիպել իր կառավարության բոլոր քննադատների հետ ու ամբողջ ճշմարտությունը պատմել Վենեսուելայի մասին: Երդմնատվությունից հետո Մադուրոն ուղևորվել Է Ռազմական ակադեմիա, որտեղ ընդունել է զորահանդեսը: Այնուհետև հանդիսությունները շարունակվել են Միրաֆլորես նախագահական պալատում: Վենեսուելական իշխանությունների տվյալներով՝ հանդիսավոր արարողությանը մասնակցել են 90-ից ավելի օտարերկրյա պատվիրակություններ, որոնց թվում ներկա են եղել 6 պետությունների՝ Աբխազիայի, Բոլիվիայի, Կուբայի, Նիկարագուայի, Սալվադորի ու Հարավային Օսիայի ղեկավարները:

Նմանատիպ նյութեր