211652_close_icon
views-count4338 դիտում article-date 12:04 11-01-2019

Մյուս նավաստիների թվում առեւանգված Անդրոնիկ Գրիգորյանը ՌԴ քաղաքացի է

Մյուս նավաստիների թվում առեւանգված Անդրոնիկ Գրիգորյանը ՌԴ քաղաքացի է: Այս մասին [url=https://news.am/arm/news/490056.html?fbclid=IwAR2W808QDPEwhvfCtHV5BCZq4Uo5hCPk4jQsJPmNEVH8E6yJEuU6iMdvljQ]NEWS.am[/url]-ի թղթակցին հայտնեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը: Ներկա պահին առեւանգված նավաստիների մասին նախկինում հայտնի դարձած տվյալներից բացի այլ տեղեկություններ չկան: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նավաստիները հունվարի 2-ին գերեվարվել էին Գվինեյան ծոցում՝ Բենինի ափին: Առեւանգվել էր MSC Mandу կոնտեյներատարի կապիտան Անդրեյ Իվանովը, ավագ օգնական Անդրեյ Սվիտինը, երրորդ օգնական Ալեքսանդր Սիմոնովը, բոցման Իգոր Տելեշինը, զոդող Ռոման Իվանովը եւ խոհարար Անդրոնիկ Գրիգորյանը: Ռուսաստանի քաղաքացիներին ազատագրելու բանակցությունները վարում է նավատերը: Նախնական տեղեկություններով՝ նավում եղել է 20 ռուսաստանցի, Վրաստանի 2 քաղաքացի եւ 4 ուկրաինացի:

Նմանատիպ նյութեր