211652_close_icon
views-count3954 դիտում article-date 22:21 10-01-2019

ՀՖՖ-ն հայտարարում է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի ներդրումային ծրագրի բաց մրցույթ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հայտարարված մրցույթի մասնակիցների կողմից ներկայացվելիք ներդրումային ծրագրերը, ի թիվս ֆինանսական միջոցների ներդրման և առկա ենթակառուցվածքների հետագա զարգացման դրույթների, պետք է ներառեն մարզական հետևյալ նվազագույն բաղադրիչները. -2019 թվականի աշնանային հատվածից սկսած՝ ակադեմիայում պետք է մարզվեն 400-450 երեխաներ և պատանիներ: -2019-2020 թթ. մրցաշրջանից սկսած՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան առաջնություններում պետք է հանդես գան ակադեմիայի առնվազն 7 թիմեր: -2019-2020 թթ. մրցաշրջանից սկսած՝ ներդրումային ծրագրի բաց մրցույթի հաղթողը պետք է ներկայացված լինի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում: Մասնակիցների կողմից ներկայացվելիք ներդրումային ծրագրերը պետք է արտացոլեն մասնակիցների ֆինանսական կայունությունը և ակադեմիայի հետագա զարգացման շրջանակներում կատարվելիք ներդրումների հեռանկարները: Ներկայացվելիք ծրագրերը, ի թիվս այլ հիմնարար դրույթների, պետք է ներառեն նաև մասնակիցների և նրանց կողմից կատարվող ներդրումների նպատակներն ու գերակա ուղղությունները: Ներդրումային ծրագրում մատնանշված ֆինանսական հոսքերը պետք է ամրագրված լինեն բանկային երաշխավորագրերով: Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հողատարածքի և առկա ենթակառուցվածքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը մրցույթի մասնակիցներին կտրամադրվի՝ ըստ պահանջի: Ներդրումային ծրագրերի ներկայացման վերջնաժամկետն է 2019 թ. հունվարի 24-ը՝ ժամը 18:00: Ներդրումային ծրագրերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով կամ առձեռն ներկայացնել ՀՖՖ Գլխավոր քարտուղարի գրասենյակ: Լրացուցիչ հարցերի դեպքում ևս կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ուղարկելով նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր