211652_close_icon
views-count4376 դիտում article-date 22:04 10-01-2019

Մխիթարյանին կարող է ձեռք բերել «Էվերթոնը»

Անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Մարկո Սիլվան ցանկանում է իր թիմում տեսնել «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Լոնդոնյան ակումբը մտադիր է գնել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Դենիս Սուարեսին: Իսպանացուն իր թիմում է ցանկանում տեսնել Ունայ Էմերին: Footballfancast.com-ը գրում է, որ լոնդոնցիները մտադիր են վաճառել Մխիթարյանին և ստացած գումարով ձեռք բերեն Սուարեսին, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/01/10/mkhitatyan/944476]Armsport.am[/url]-ը: «Բարսելոնայի» կիսապաշտպանի տեղափոխության համար «զինագործները» պատրաստ են վճարել 20 մլն եվրո: «Էվերթոնն», իր հերթին, ցանկանում է «Գուդիսոն Պարկում» տեսնել Մխիթարյանին: «Էվերթոնում» հասկանում են, որ հայ կիսապաշտպանին գնելը հեշտ չի լինելու: Մխիթարյանի շաբաթական աշխատավարձը կազմում է 180 հազար ֆունտ սթերլինգ: Լիվերպուլցիների ամենաբարձր վարձատրվող խաղացողներն են Սիգուրդսոնը և Շնայդերլինը, որոնք ստանում են շաբաթական 120 հազար եվրո: Նշվում է, որ Մարկո Սիլվան ցանկանում է թիմում տեսնել Սիգուրդսոն-Մխիթարյան կիսապաշտպանության զույգը:

Նմանատիպ նյութեր