հիմնական կայք
Լրահոս

Վրաերթ Լոռու մարզում. Վանաձորում 22–ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել 50–ամյա հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վրաերթ Լոռու մարզում. Վանաձորում 22–ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է  ենթարկել 50–ամյա հետիոտնին. վերջինը տեղափոխվել է  հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Երեկ՝ հունվարի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի բնակիչ, 22-ամյա Արման Հարությունյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 85 XO 885 համարանիշի ավտոմեքենայով Նարեկացի փողոցի թիվ 14 տնակի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 50-ամյա Գագիկ Խարազյանին:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Նավասարդյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք