211652_close_icon
views-count3499 դիտում article-date 16:46 10-01-2019

Վրաստանում գրիպի հետ կապված խուճապը հերթերի է հանգեցրել դեղատներում

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն պնդում է, որ երկրում «Տամիֆլյու» հակավիրուսային պատրաստուկի և բժշկական դիմակների պակասություն չկա, տեղեկացնում է «Sputnik-Վրաստան»-ը։ Վերջին ժամանակներս Վրաստանում գրիպի տարածման վերաբերյալ հաղորդումները խուճապ են առաջացրել բնակչության շրջանում: Դեղատներում հերթեր են գոյացել ջերմաչափերի, բժշկական դիմակների ու «Տամիֆլյու» հակավիրուսային պատրաստուկի համար: Երկրի բնակիչները սոցցանցերում սկսել են գանգատվել դրանց պակասությունից: Այս պահին Վրաստանում գրիպով վարակվածների թիվը հարյուր հազար մարդու հաշվով կազմում Է 256: Համաճարակի ցուցանիշի համար այդ թիվը պետք է լինի առնվազն 450: Նշենք, որ Վրաստանում H1N1-ի բարդացումներից մահացել է 12 մարդ. նրանք բոլորը խրոնիկական հիվանդություններ են ունեցել, հա

Նմանատիպ նյութեր