211652_close_icon
views-count11154 դիտում article-date 13:24 10-01-2019

Հայտնի են առողջ հանգստի համար աշխարհի լավագույն քաղաքները

Առողջ հանգստի համար ամենից հարմար քաղաքների վարկանիշը գլխավորել է Փարիզը: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ այդ մասին, հայտնել է Daily Mail-ը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Չիանգ Մայը (Թաիլանդ), երրորդը՝ Բարսելոնան (Իսպանիա): Հնգյակը եզրափակում են Պատտայան (Թաիլանդ) և Վանկուվերը (Կանադա): Տասնյակում տեղ են գտել նաև Մայամին (ԱՄՆ), Սան-Ֆրանցիսկոն (ԱՄՆ), Լիսաբոնը (Պորտուգալիա), Դենպասարը (Բալի, Ինդոնեզիա) և Բուենոս Այրեսը (Արգենտինա): Վարկանիշի վերջին հորիզոնականներն զբաղեցրել են Արդվինը (Թուրքիա), Մարաքեշը (Մարոկկո) և Սիեմ Ռիպը (Կամբոջա): Հետազոտողները հաշվի են առել զբոսայգիների, մարզասրահների, սպա-սրահների, յոգայի ստուդիաների, առողջ սննդի խանութների ու բուսակերների համար նախատեսված ռեստորանների թվաքանակը, ինչպես նաև արևոտ օրերի քանակն ու կեցության արժեքը:

Նմանատիպ նյութեր